«ԼաBEERինթ» գարեջրային ռեստորանների ցանցի առաջին ռեստորանը հաճախորդների առջև իր դռները բացեց 2003 թվականի աշնանը և շատ արագ դարձավ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրված վայրը։
Ռեստորանի հիմնադրման նպատակն էր ստեղծել վայր, որտեղ հավասարաչափ հարմարավետ կզգան և՛ այն հաճախորդները, որոնք ցանկանում են ուղղակի ըմպել մեկ գավաթ գարեջուր, և՛ նրանք, ովքեր ցանկանում են ժամանակ անցկացնել հարուստ ճաշացանկ և բարձրակարգ սպասարկում ունեցող դասական ռեստորանում, որը կառաջարկի նաև կռաֆթ գարեջրերի լայն տեսականի։
Մեր հատուկ հպարտության առարկան է՝ աշխարհում գրեթե նմանատիպը չունեցող և «ԼաBEERինթ» գարեջրային ռեստորանների ցանցի բոլոր ռեստորաններում տեղադրված, հաշվիչով գարեջրային ծորակների համակարգը։Այդ համակարգի շնորհիվ մեր հաճախորդները օգտվում են գարեջրից անմիջապես իրենց սեղանների մոտ տեղադրված գարեջրի ծորակներից՝ ինքնուրույն գարեջուր լցնելով։ Դա հնարավորություն է տալիս հաճարորդներին, առանց ռեստորանի անձնակազմին դիմելու, ցանկացած պահին սեղանին ունենալ ցանկացած քանակի / նվազագույնը 1 գրամ/ սառը, թարմ գարեջուր։ Նման համակարգի ստեղծումը հիմնադիրների և մի շարք մասնագետների երկարատև աշխատանքի արդյունք է։
Այսօր «ԼաBEERինթ» գարեջրային ռեստորանների ցանցի բոլոր ռեստորանները, կովկասյան և եվրոպական խոհանոցների բազմազան ճաշացանկով, կռաֆթային գարեջրի լայն տեսականիով, ժամանակակից և հարմարավետ ինտերիերով և կահավորանքով հագեցած, միշտ ժամանակի հետ համընթաց քայլող հանրային սննդի և ժամանցի վայրեր են։
Ներկայումս «ԼաBEERինթ» գարեջրային ռեստորանների ցանցի կազմում գործում են 3 ռեստորան, որոնցից երկուսը Երևանում և մեկը՝ Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա քաղաքում։